01/10/2010 10:38
Արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր:
Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: