01/10/2010 10:07
Չինաստանը նշում է կարևորագույն տոնը` ՉԺՀ ստեղծման օրը
Այսօր Չինաստանում տոն է` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման օրը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հռչակվել է 1949 թվականի հոկտեմբերի 1-ին` քաղաքացիական պատերազմում Չինաստանի Կոմունիստական կուսակցության կրած հաղթանակից հետո: Չինաստանն ունեցել է 4 սահմանադրություն` ընդունված 1954, 1975, 1978 և 1982-ին: Այժմ գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ի դեկտեմբերի 4-ին: Ըստ ՉԺՀ սահմանադրության` Չինաստանը ղեկավարում է «աշխատավորական դասակարգը»` հիմնված գոյուղացիների և բանվորների միության վրա:
Ավանդաբար այս տոնը Չինաստանում մեծ շուքով են նշում: Մայրաքաղաք Պեկինը զարդարվում է ծաղիկներից ստեղծված հրաշագեղ կոմպոզիցիաներով և կանաչ ճյուղերով: Ամենուրեք կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ և հրավառություններ:
Տոնակատարությունը շարունակվում է հինգ օր, գրեթե մեկ շաբաթ Չինաստանի բնակիչները վայելում են տոնական արձակուրդը: Տոնական շաբաթն այստեղ կոչվում է «ոսկե շաբաթ»: