01/10/2010 16:06
Գաբրիել Սարգսյանը բավարարվեց կես միավորով
Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեխիայի ազգային թիմն է: Այս մրցակցությունում մեկ պարտիա արդեն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: 9-րդ տուրում Պյոտր Սվիդլերից ճակատագրական պարտություն կրած Գաբրիել Սարգսյանն այս անգամ բավարարվեց կես միավորով` Հրաչեկ Զբինեկի հետ խաղն ավարտելով 18-րդ քայլին:
Հրաչեկ Զբինեկ-Գաբրիել Սարգսյան 0,5:0,5
1. c4 Nf6 2. Nc3 e5 3. Nf3 Nc6 4. g3 Nd4 5. Bg2 Nxf3+ 6. Bxf3 Bb4 7. O-O O-O 8. Qb3 Bc5 9. d3 c6 10. Bd2 Re8 11. Bg2 a6 12. Na4 Ba7 13. c5 d5 14. cxd6 Qxd6 15. Rac1 Nd5 16. Nc3 Nxc3 17. Bxc3 Rb8 18. Qc2 1/2-1/2: