02/10/2010 11:39
Աշխատանքից է ազատվել Ադրբեջանի ՌՈ պետը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով աշխատանքից է ազատվել ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության ղեկավար, գնդապետ Ռովշան Մագերրանովը, հայտնում է Ինտերֆաքսը, մեջբերելով ադրբեջանական ՊՆ հաղորդագրությունը:
«Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով զբաղեցրած պաշտոնից է ազատվել և ՊՆ տրամադրության տակ ուղղարկվել ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Ռովշան Մագերրամովը»,-ասված է ադրբեջանական ՊՆ հաղորդագրության մեջ: