02/10/2010 12:28
Ճանապարհատրանսպորտային պատահարներից 190 մարդ է զոհվել
Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1403 պատահար, որոնց հետևանքով 190 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
ՃՏՊ-երի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 1926 մարդ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1409 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 232 մարդ զոհվել է, 1967-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: