02/10/2010 11:12
Ձերբակալվել է Իրանի առաջին արտգործնախարարը
Իրանում ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, արգելված «Ազատության համար շարժման» առաջնորդ Էբրահիմ Յազդին: Զման-ը`մեջբերելով իրանական ԻՌՆԱ-ն, հայտնում է, որ 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանի առաջին արտգործնախարարի ձերբակալությունը տեղի էր ունեցել Սպահանում:
Շահի տապալումից հետո Էբրահիմ Յազին գլխավորել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը`լինելով նաև երկրի հոգևոր առաջնորդ Հոմեյնիի խորհրդականը: Հետագայում նա պաշտոնանկ է արվել` Իսլամական հեղափոխության խոշտ մարտավարության կողմնակիցների կողմից: