02/10/2010 10:43
ՌԴ-ն ու ԱՄն-ը պայմանավորվել են ԱՀԿ-ին ՌԴ անդամակցության շուրջ
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությունը, հաղորդում է ՌԲԿ.ռուն` հղում անելով ռուսական պետության ղեկավարի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովային:
Նախագահներն արձանագրել են, որ ավելի վաղ Վաշինգտոնում իրենց բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություների համաձայն, ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ երկկողմ պայմանավորվածություններն ավարտվել են:
Պետությունների ղեկավարները նաև քննարկել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրի միաժամանակյա վավերացումը, Իրանի շուրջ իրադրությունը և միջազգային օրակարգի այլ հարցեր: