02/10/2010 10:08
2010-ին ՌԴ-ում այլատյացության հետևանքով սպանվել է 23 մարդ
Այս տարվա ընթացքում Ռուսաստանում այլատյացության և ծայրահեղ ազգայնականության դրսևորման հետևանքով սպանվել է 23 մարդ: Այդ մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել են «Սովա» իրավապաշտպան կենտրոնում:
«Ընդհանուր առմամբ 2010 թվականի սկզբից նման հարձակումներից սպանվել է 23 մարդ, շուրջ 242-ը ստացել են վնասվածքներ», - ասել են կենտրոնում, որը Ռուսաստանում այլատյացության մոնիթորինգ է իրականացնում:
Իրավապաշտպանները նշել են, որ բռնության մակարդակով տարվա սկզբից «առաջատար են» Մոսկվան` Մոսկովյան շրջանով (11 զոհ, 94 տուժած) և Պետերբուրգը` Լենինգրադյան շրջանով (2 զոհ, 14 վիրավոր):