04/10/2010 14:57
Աղվան Մկրտչյանի մասնակցությունը կրկին հարցականի տակ է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Միկայի» պաշտպան Աղվան Մկրտչյանը կարող է բաց թողնել Սլովակիայի և Անդորրայի ընտրանիների հետ հոկտեմբերի 8-ին և 12-ին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպումները: Ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել վնասվածքից և հայտնվել էր ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ընդլայնված ցուցակում, սակայն վերջին պահին խաղացողի վնասվածքը կրկին զգացնել է տվել իրեն: Սպասվում է, որ այսօր Վարդան Մինասյանը կհրապարակի թիմի նոր կազմը, քանի որ առաջնության վերջին տուրի խաղում վնասվածք է ստացել նաև փյունիկցի Դավիթ Մանոյանը: