04/10/2010 13:12
Վաշաձե. Սահակաշվիլիի առաջարկությունն Ալիևին զգացմունքային չէր
«Վրաց-ադրբեջանական հարաբերություններն ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը, իսկ համադաշնություն ստեղծելու մասին Վրաստանի նախագահի առաջարկությունն ամենևին էլ զգացմունքային չէր: Նա միայն պատկերել էր երկկողմ հարաբերությունների էությունը»,- այսօր Երևանում հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Նախարարը նշեց, որ խոսքը չի գնում երկու երկրների սահմանադրությունների փոփոխման մասին, այլ այդ հայտարարությունը «նկարագրում է համագործակցության պատկերավոր ապագան»:
Հիշեցնենք, որ հուլիսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ադրբեջանացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել Վրաստանի և Ադրբեջանի միջև համադաշնություն ստեղծելու առաջարկով: Պաշտոնական Բաքուն առաջարկությանը դեռ չի արձագանքել: