04/10/2010 10:05
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ազդարարել է գալիք խորհրդարանական ընտրությունների մեկնարկը:
Ինչպես հաղորդում է 1նյուս.ազ-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ժողովին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գալիք տարվա հունիսին:
«Մենք բոլորս պետք է լավ պատրաստվենք եկող ընտրություններին և ավարտենք նախապատրաստական աշխատանքները 2011-ի մարտ-ապրիլին», - ասել է Թուրքիայի վարչապետը, նշելով, որ կուսակցությունը պետք հաջող ավարտի նախընտրական քարոզարշավը, ինչպես երկրում կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ էր: