04/10/2010 11:27
Թուրքիայի ԵՄ անդամակցելու բանակցություններն ընդհատվել են
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունները գրեթե ընդհատվել են: Նախօրեին այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար, Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էղեմեն Բաղըշը:
Ինչպես հայտնում է ռադիո «Մայակը», ըստ թուրք պաշտոնյայի` բանակցային գործընթացն ընդհատվել է քաղաքական խարդավանքների պատճառով, որոնց հետ ԵՄ անդամակցությանը հավակնող ոչ մի երկիր դեռ չի առնչվել:
1995 թվականից Անկարան կարողացել է բանակցություններ սկսել 33 երկրներից միայն 13-ի հետ: Բանակցությունները պարտադիր են, եթե երկիրը ցանկանում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, սակայն փաստաթղթի 17 գլխով անդամակցությունը փակված է, քանի դեռ լուծված չէ Կիպրոսի հարցը և Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը, որն 2004 թվականից Եվրամիության անդամ է: Բացի այդ, հատուկ դիրքորոշում ունեն նաև Ֆրանսիան և Գերմանիան, որոնք դեմ են Անկարային լիիրավ անդամ դառնալուն: