04/10/2010 13:18
Վրաստանի ԱԳ նախարարը չգիտի, թե ինչ է Ջավախքը
«Ես չգիտեմ` ինչ է Ջավախքը. Ջավախք տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի», - այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ է Վրաստանը պատրաստվում վավերացնել տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական կոնվենցիան, որպեսզի Ջավախքում չլինեն կրթական և լեզվական հարցերի շուրջ առաջացած մի շարք խնդիրներ:
«Չեմ տեսնում` ի՞նչ խնդրի մասին է բարձրաձայնվող հարցը», - հավելեց վրացի նախարարը:
Գ. Վաշաձեն ասաց, որ Վրաստանում 103 հայկական դպրոց է վերանորոգվել, պետական միջոցներով համակարգիչներ են տրամադրել: Նա վստահեցրեց, թե «ավելի շատ ուշադրություն են դարձրել հենց հայկական դպրոցներին, քան վրացական»:
Ըստ նախարարի`դպրոցականները բազային կրթություն ստանում են հայերենով, վրացական բուհերում ուսանելու համար Սամցխե-Ջավախեթիից դիմորդները հիմնական քննությունները հայերեն են տալիս: