05/10/2010 10:03
Կահիրեն և Թեհրանը կվերականգնեն ավիահաղորդակցությունը
Եգիպտոսն ու Իրանը պայմանավորվել են վերականգնել երկու երկրենրի մայրաքաղաքների միջև ավիահաղորդակցությունը` 30 տարվա ընդմիջումից հետո:
Համաձայն պայմանավորվածության` Կահիրեի և Թեհրանի միջև կիրականացվի շաբաթական 28 չվերթ, սակայն դրանց վերսկսման ստույգ ժամկետն առայժմ չի նշվում: Այս մասին հաղորդում է Գազետա.ռու-ն:
Հիշեցնենք, որ Իրանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել է 1980 թվականին, երբ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո Եգիպտոսը ճանաչեց Իսրայել պետությունը: