05/10/2010 15:29
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե հայ գերին ինքնասպանություն է գործել
Հոկտեմբերի 5-ին, ժամը 03:00-ին ինքասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Այս մասին «1նյուզ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ նշված է Ադրբեջանի ՊՆ-ի և դատախազության համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիկի մարզի Թթուջուր գյուղից էր, ով սույն թվականի սեպտեմբերի 11-ին, 19.30-ի սահմաններում անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել տնից, գնացել է Տավուշի մարզի «Քեղուտ» կոչվող սարամաս, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում, և չի վերադարձել: