05/10/2010 12:03
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Ուկրաինա
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ուկրաինայի Յալթա քաղաքում կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի(МСАП) հերթական` 32-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ լրատվականից:
Նիստի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդես կգա «ՀՀ-ում մրցակցային քաղաքականության իրավիճակի և զարգացման միտումների մասինե զեկույցով:
ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ոչ միայն առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների, այլև այդ ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների համատեղ իրականացրած քայլերի արդյունքները, առկա խնդիրներն ու համագործակցության զարգացման հեռանկարները:
ԱՊՀ ՀՔՄԽ 32-րդ նիստի մասնակիցներին տեղեկատվություն կներկայացվի նաև նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ: