05/10/2010 12:41
Պատրիկ Լորեն. «Ջրի սակագնի բարձրացում լինելու է»
Հայաստանի խմելու ջրի կորուստները կազմում են 80-81 տոկոս, կորուստների կրճատման համար մի քանի գործոններ են անհարժեշտ` ներքին ցանցի վերանորոգում, ճիշտ չաշխատող ջրաչափերի փոխում, վարձավճարների գանձման շուրջ աշխատանքներ: Այսօր լրագրողներին այդ մասին հաղորդեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Բանախոսը վարձավճարների հավաքագրումը գնահատեց «ոչ այնքան վատ»` ամսական 80 տոկոսից ավելի, նշելով , որ ամսական կտրվածքով հավաքագրումը կազմում է 300 մլն դրամ:
Ըստ Լորենի, նախատեսված էր, որ Հայաստանում պետք է գործեր շուրջօրյա ջրամատակարարում, սակայն «24-ժամյա ջրամատակարարումը ուղիղ կապ ունի 1 մլրդ դոլարի ներդրումների հետ»:
«Չնայած նույնիսկ այդ 1 մլրդ լինի, 6 տարուց ավելի էր պետք ամբողջ ցանցը վերանորոգելու համար»,- ընդգծեց Պ. Լորենը:
«Հայջրմուղկույուղու» գլխավոր տնօրենն ակնկալում է ստանալ վարկեր Համշխարհային բանկից և Ասիական բանկից:
«Վարկերի մարման որոշակի տոկոս պետք է ներառվի ջրի սակագնի մեջ, որ առայժմ ներառված չէ», - նշեց Պատրիկ Լորենը և հավելեց. «Ջրի սակագնի բարձրացում լինելու է, սակայն դժվար է ասել` երբ»: