06/10/2010 18:22
Վաղը կմեկնարկի հայ-ֆրանսիական գործարար համաժողովը
Հոկտեմբերի 7-8-ը Երևանում տեղի կունենա հայ-ֆրանսիական գործարար համաժողով, որի կազմակերպիչն է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը: Ինչպես Aysor-ին հայտնեցին ԱԱՊ միջազգային համագործակցության բաժնից, համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Մարսելում գտնվող Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատների միջև ձեռք բերված փոխհամաձայնությամբ:
Համաժողովին մասնակցելու են 30 գործարարներ ֆրանսիայից և 40 գործարարներ հայկական կողմից: Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում է Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Անժել Մելքոնյանը:
«Համաժողովի ընթացքում գործարարներն արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հնարավորություն կունենան միմյանց ծանոթացնելու իրենց գործունեության ոլորտներին, քննարկելու համագործակցության հնարավորությունները և հեռանկարները»,- նշեցին ԱԱՊ-ից։
Համաժողովին մասնակից ֆրանսահայ գործարարների կողմից ներկայացվելիք ոլորտներն են զբոսաշրջությունը, էներգետիկան, հագուստը, նոր տեխնոլոգիաները, սնունդը և այլն։