06/10/2010 09:18
Դոնալդ Տրամպը ցանկանում է գրավել Օբամայի տեղը
Հայտնի ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «լրջորեն մտածում է» 2012 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջարկելու մասին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Հանրապետական կուսակցության կողմից:
«Ես լուրջ եմ ասում, որովհետև չեմ կարող հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում երկրի հետ: Ինձ խնդրել են այդ մասին (թեկնածությունն առաջարկել) տարիներ շարունակ: Սակայն ես հետաքրքրված չէի: Իսկ հիմա` հակառակը, մտածում են այդ հնարավորության մասին: Սա դեռ չի նշանակում, որ դա կանեմ, սակայն լրջորեն եմ մտածում», - ասել է Տրամպը: