06/10/2010 10:58
Վրաստանում ձերբակալվել է առևտրի կենտրոնների 170 աշխատող
Վրաստանի իրավապահ մարմինները ֆինանսական խարդախությությունների մեղադրանքով ձերբակալել են «Տրանսկարգո» ընկերության ղեկավարությանը և «Կիդոբանի» և «Պասսաժ» առևտրի կենտրոնների 170 աշխատակցի:
Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կատարվածը:
Ըստ նախնական տվյալների, ֆինանսական խարդախությունների գործը Վրաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քննչական ծառայության վարույթում է: այս մասին հաղորդում է «Գազետա.ռու-ն»: