06/10/2010 15:15
Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Ջերմուկում մեկնարկած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի շախմատիստները, կայացել են առաջին տուրի պարտիաները: Թեպետ դեռ վաղ է խոսել մասնակիցների հաջող կամ անհաջող խաղի մասին, պետք է նկատենք, որ, ինչպես և սպասվում էր, լավ են մեկնարկել Տիգրան Լ. Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Ավելացնենք, որ երկրորդ տուրում Տիգրանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող հայ տաղանդաշատ շախմատիստ Նիկիտա Մատինյանն է: