06/10/2010 15:37
Լևոն Արոնյանն աշխարհի 3-րդ շախմատիստն է
Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային շախմատային Օլիմպիադայում փայլուն ելույթից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ընթացիկ վարկանշով շրջանցեց Վեսելին Տոպալովին և այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը` 2793,8 վարկանշով: Դասակարգման ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2810,7): Հնդիկ Վիշվանաթան Անանդը երկրորդ հորիզոնականում է (2800,0): Վեսելին Տոպալովը ունի 2785,5, իսկ Վլադիմիր Կրամնիկը` 2779,6 վարկանիշ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ի դեպ, հոկտեմբերի 6-ը Լևոնի ծննդյան օրն է, և այդ առիթով մենք նույնպես ջերմորեն շնորհավորում ենք նրան: