06/10/2010 11:31
Դ. Խրիստոֆիաս. ՌԴ-ն անփոխարինելի դաշնակից է կիպրական խնդրում
Ռուսաստանը միշտ եղել և մնում է կիպրոսցիների համար որպես կարևոր դաշնակից` փորձելով Կիպրոսի խնդիրը լուծել համաձայնեցված, արդար և նախընտրելի տարբերակով: Նման հայտարարություն է արել Կիպրոսի Հանրապետության նախագահ Խրիստոֆիաս Դեմիտրիսը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Կիպրոս կատարվելիք այցի նախօրեին:
Ինչպես հաղորդում է Փրայմ-Տասսը, Կիպրոսի նախագահը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները «կարևոր են» և հիմնված են «հիմնարար սկզբունքների, փոխադարձ շահերի և համերաշխության վրա»:
«Ռուսաստանը մեր ամենաթանկ ընկերն է, նաև փորձված և անփոխարինելի դաշնակիցը կիպրական հակամարտության կարգավորման հարցում` ՄԱԿ-ի բոլոր ֆորումներում, որտեղ կայացվում են որոշումները»,- ասել է Կիպրոսի նախագահը և հավելել, որ «սա սկզբունքային դիրքորոշում է, որը հիմնված է միջազգային իրավունքի հարգման, ՄԱԿ կանոնադրության և Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա»: