06/10/2010 10:40
Հայաստանն արդյունաբերական արտադրության աճի տեմպերով 2-րդն է
ԱՊՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2010 թ. առաջին կիսամյակի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Այդ տվյալների համաձայն` 2010 թ. առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության աճով առաջատարը Ղրղզստանն է` 41.8 %, երկրորդ տեղում Հայաստանն է` 12.3 %, ինչը եռակի գերազանցում է այն ցուցանիշը, որ գրանցվել է Ադրբեջանում` 3.5 %: Տաջիկստանում և Ուկրաինայում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 12 %, Ղազախստանում` 11 %, Ռուսաստանում` 10.2 %, Բելառուսում` 8.8 %, Ուզբեկստանում` 8 %, Մոլդովայում` 6.6 %: ԱՊՀ-ում ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրության աճը կազմել է 10 %:
Ըստ ՀՆԱ աճի ԱՊՀ երկրների առաջատարը նշված ժամանակաշրջանում Ղազախստանն է` 8.3 %: Ուզբեկստանում ՀՆԱ-ն աճել է 8 %-ով, Տաջիկստանում` 7.4 %-ով, Հայաստանում` 6.7 %-ով, Բելառուսում` 6.6 %-ով, Թուրքմենստանում` 6.15 %-ով, Ղրղզստանում` 5 %-ով, Ուկրաինայում` 4.9 %-ով, Մոլդովայում` 4.7 %-ով, իսկ Ադրբեջանում` 3.7 %-ով: Ռուսաստանի ՀՆԱ-ն նշված ժամանակահատվածում ավելացել է 2.9 %-ով, հաղորդում է Իմպերիա.ռու-ն: