07/10/2010 14:54
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վ.Պուտինի ծննդյան տարեդարձը
Կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել երջանկություն և ամենայն բարիք: Տիգրան Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Վարչապետ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, ինչպես նաև տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: