07/10/2010 11:39
ՌԴ ղեկավարն առաջին անգամ պաշտոնական այցով է Կիպրոսում
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Կիպրոս: Սա պատմության մեջ Ռուսաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այցի շրջանակներում կքննարկվեն Ռուսաստանի և Կիպրոսի միջև ֆինանսատնտեսական համագործակցության, ռուսաստանյան ընկերությունների հարկման և Կիպրոսի հիմնահարցի կարգավորման հետ կապված մի շարք խնդիրներ:
Նախատոսվում է 15 փաստաթղթի ստորագրում, այդ թվում` 2010-2013 թթ հանատեղ գործողությունների ծրագրի և Ֆաշիզմի դեմ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարության:
Այցի շրջանակներում Մեդվեդևը կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի, խորհրդարանի խոսնակի, Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ:
Ռուս-կիպրական հարաբերությունների զարգացման և կայացման գործում ներդրած ավանդի համար Դիմիտրիս Քրիստոֆիասին կշնորհվի Բարեկամության շքանշան: