08/10/2010 12:15
Վարչապետն ընդունել է «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ և քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները։ Այդ համատեքստում կողմերը զրուցել են էներգետիկայի ոլորտում և ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցի շուրջ։