08/10/2010 09:13
ԱԳՆ. Ադրբեջանը շարունակում է իրականացնել նոր ոճրագործություններ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը բնորոշ է ահաբեկիչներին:
Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված պարոն Պոլուխովի հուսահատ ճիգերը և անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռևս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի և Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին և հերոսացվեցին ու մեծարվեցին:
Այդ անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանի իշխանությունները գնացին ավելի հեռու` էթնիկական զտումների, միջազգային ահաբեկչական ցանցերի գրոհայիններին օգտագործելով լայնածավալ ագրեսիա ծավալեցին Հայաստանի ու Արցախի դեմ», - հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` «Հենարան.ամ» լրատվական կայքի խնդրանքով ադրադառնալով Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի ցինիզմի նոր պոռթկման դրսևորմանը:
Տ.Բալայանը նաև նշել ո, որ այսօր էլ Ադրբեջանն իրեն անպատժելի է զգում և հենց այդ պատճառով շարունակում է իրականացնել և ծրագրել նոր ոճրագործություններ: