08/10/2010 11:31
Էրդողանը խոստացել է ընդլայնել աջակցությունը ՆԱՏՕ-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոստացել է ընդլայնել ՆԱՏՕ-ին աջակցությունը: Այդ մաիսն, ըստ «Թրենդի», նա հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ:
«Որպես դաշնակից Թուրքիան կմեծացնի ՆԱՏՕ-ին աջակցության բոլոր տեսակները: Մենք առաջնահերթություն ենք տալիս ՆԱՏՕ-ի շրջանակներում նոր ռազմավարական կոնցեպցիային և բարեփոխումներին: Բացի այդ, Թուրքիան բոլոր ջանքները կներդնի` աֆղանական ժողովրդին օգնելու համար»,- ասել է Էրդողանը:
Ռասմուսսենը, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բարձր է գնահատում Թուրքիայի ներդրումը Աֆղանստանում` ընդգծելով Դաշինքում երկրի կարևորությունը: