08/10/2010 17:20
Վոլկովն ու Շանավան առաջ են անցնում մրցակիցներից
Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) և Կոնստանտին Շանավան (Վրաստան): Առաջատարներից կեսական միավորով են հետ մնում Ռոբերտ Հովհաննիսյանը, Գրիգոր Դիլանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վարդան Խոջայանը, Տիգրան Քոթանջյանը, Հրայր Սիմոնյանը (բոլորն էլ` Հայաստան) և Դավիթ Մաղալաշվիլին (Վրաստան): Եվս 15 մասնակիցներ, այդ թվում` Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Վարդանյանը, Գևորգ Ալավերդյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Արման Հայրապետյանը, Սուրեն Պողոսյանը և Էդուարդ Ա. Մնացականյանը, իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր: