09/10/2010 11:27
«Եվրատեսիլ–2011»-ը` գերմանական Դյուսելդորֆում
«Եվրատեսիլ–2011» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա գերմանական Դյուսելդորֆ քաղաքի Esprit-Arena մարզահամալիրում։ Այս մասին հաղորդում է գերմանական Westdeutsche Allgemeine Zeitung պարբերականը: Սակայն, նշենք, որ այս լուրը դեռ չի հաստատել մրցույթի կազմակերպիչ NDR հեռուստառադիո ընկերությունը:
Աղբյուրի համաձայն` երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10–ին և 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին: