09/10/2010 10:47
Արաբական երկրների ԱԳ նախարարները սատարել են Աբբասի որոշումը
Արաբական երկրների արտգործնախարարները լիբանանյան նավահանգստային Սիրտ քաղաքում սատարել են Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի որոշումը` դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները, հաղորդում է BBC Russian-ը:
Պաղեստինցիները մեղադրում են իսրայելական կողմին, որ նրանք բանակցությունները մտցրել են փակուղի` հրաժարվելով սառեցնել Հորդանանի Արևմտյան ափին հրեա վերաբնակների համար բնակարանաշինությունը:
Այնուամենայնիվ, հանդիպման արդյունքում արաբական երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները անհարժեշտ է, որ տրամադրեն ևս մեկ ամիս ծագած հակասությունները հաղթահարելու համար:
Ավելի վաղ, Արաբական երկրների լիգայի ղեկավար Ամր Մուսսան հոռետեսությամբ էր արձագանքել պաղեստինցիների և իսրայելցիների միջև ուղիղ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ:
Երկու կողմերի միջև ուղիղի բանակցությունները, երկար ամիսների դադարից հետո, վերսկսվել էին սեպտեմբերին: