09/10/2010 11:37
Թուրքիան ու ՉԺՀ-ը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Թուրքիայում անցել են Չինաստանի և Թուրքիայի օդուժերի առաջին համատեղ զորավարժությունները, հայտնում է Ազատություն ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը` մեջբերելով ԱՄՆ Պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Թամարա Պարկերին:
Ըստ աղբյուրի` Անկարան վստահեցրել է Վաշինտոնին, որ արել է հնարավորը` ՆԱՏՕ-Ի և ԱՄՆ-ի ռազմական տեխնոլոգիաների գաղտնիությունը ապահովելու ուղղությամբ: Պարկերի տեղեկացմամբ` Վաշինգտոնը գտնում է, որ ԱՄՆ-ում արտադրված Ֆ-16 ինքնաթիռները զորավարժություններում չեն օգտագործվել:
Նշվել է նաև, որ զորավարժություններն անցել են Թուրքիայի արևելյան նահանգներում սեպտեմբերի երկրորդ կեսից հոկտեմբերի սկզբները` ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի այցից առաջ: