09/10/2010 10:02
Գերմանացիների 69 %-ը դեմ է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելուն
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի մուտքին Եվրամիություն: Այս մասին վկայում են Emnid հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ` գերմանացիների 69 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, կողմ է արտահայտվել` 27 %-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիային Եվրամիության կազմում հատկապես դեմ են տարեց գերմանացիները և իշխող խմբակցության` ՔԴՄ-ՔՍՄ կողմնակիցները: