09/10/2010 10:59
Թուրքական ձվածեղը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Ձվի համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի բնակիչներն ուրբաթ օրը պատրաստել են ձվածեղ, որն աշխարհում ամենամեծն է եղել, հաղորդում է Իսլամնյուս.ռուն` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
6 տոննայանոց կերակուրն անմիջապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ընդ որում, դրա պատրաստման համար նույնպես բավականին ժամանակ է ծախսվել` ամբողջ 2.5 ժամ: Խոհարարական գլուխգործոցի պատրաստման համար օգտագործվել է 110 հզ. ձու և 432 լ ձեթ, որոնք եփվել են 10 մետրանոց թավայում` միանգամից 90 խոհարարների միջամտությամբ, Անկարայի առևտրա-զվարճանքների կենտրոններից մեկում:
Նախկին ռեկորդը պատկանել է Կեյպթաունի (Հարավային Աֆրիկա) խոհարարներին, որոնք ուղիղ 1 տարի առաջ պատրատել էին 3.6 տ քաշով ձվածեղ:
Ավանդության համաձայն` առաջինը կերակուրը համտեսել են խոհարարները: Միջոցառման կազմակերպիչները խոստացել են ձվածեղ հյուրասիրել կենտրոնի բոլոր այցելուներին: