11/10/2010 10:16
Իրանը պատրաստ է բանակցել «վեցնյակի» հետ
Իրանը պատրաստ է ատոմային խնդրի շուրջ բանակցություններ վարել միջազգային «վեցնյակի» հետ, որի կազմում են Ռուսաստանը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: Այս մասին, համաձայն Պրայմ-Տասս-ի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին:
«Կարծում ենք, որ հոկտեմբերի վերջը նոյեմբերի սկիզբը հարմար ժամկետ է Իրանի և «5+1»-ի խմբի երկրների միջև բանակցություններ վարելու համար», - ասել է Մ.Մոթթաքին` չճշտելով, թե որտեղ կընթանան բանակցությունները: