11/10/2010 10:56
Էմիր Կուստուրիցան դուրս է եկել «Ոսկե նարինջ»-ի ժյուրիի կազմից
Համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Էմիր Կւոստուրիցան կիրակի օրը հայտարարել է թուրքական Անթալիայում ընթացող «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմից իր դուրս գալու ամսին` կապված իր անձի շուրջ բողոքներից, հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Անթալիայում փառատոնը բացվել է շաբաթ երեկոյան: Ի նշան փառատոնում Կուստուրիցայի մասնակցության արարողության ժամանակ ներկա չի գտնվել Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայը:
Կուստուրիացային «Ոսկե նարինջ» 47-րդ փառատոնին կազմակերպիչների հրավերքն ի սկզբանե առաջ է բերել կինոյի մի շարք գործիչների, ռեժիսորների Բոսնիայի և Հերցոգովինայի կանանց կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը` կապված նրա սերբամետ դիրքորոշման հետ, որը Կուստուրիցան ուներ նախկին Հարավսալավիայում պատրեազմի ժամանակ:
Բոսնիական ծագումով սերբ ռեժիսորը, որը փոխել է մահմեդականությունը քրիստոնեությամբ NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր հասցեին մեղադրանքները անհիմն է անվանել:
«Այո, ես քրիստոնյա եմ, բայց իմ հասցեին ասվածը որևէ կապ չունի Բոսնիայում պատերազմի հետ», - ասել է ռեժիսորը:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Կուստուրիցան արդեն վերադարձել է հայրենիք: