11/10/2010 09:19
Մոսկվայում սպանվել են հայ և աբխազ գործարարներ
Անհայտ անձանց կողմից Մոսկվայի Սիմֆերոպոլյան բուլվարում հոկտեմբերի 10-ին հրազենով սպանվել են ծնունդով Հայաստանից և Աբխազիայից գործարարներ` 35-ամյա Վալենտին Փոթյանը և Մամուկա Գաբլիան:
Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են Քննչական կոմիտեից, զոհվածները զբաղվում էին շինարարական և մթերային բիզնեսով:
Կատարվում է նախաքննություն: Հարուցված է քրեական գործ` «Երկու անձի սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» ՌԴ ՔՕ հատկանիշներով: