11/10/2010 12:45
Վեց մեդալ` աշխարհի առաջնությունից
Հոկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում կայացած սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկներ, հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ:
Գոռ Մալյանը (52 կգ), Մհեր Կարապետյանը (75 կգ), Գարեգին Խաչատրյանը (90 կգ) արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն (74 կգ) ու Ռուդոլֆ Ոսկանյանը (87 կգ)` արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալների:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ:
Ավելացնենք, որ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-8-ին, Տաշքենդում: