12/10/2010 13:38
«Ադրբեջանի իշխանական վերնախավում ամեն 4-րդը հայ է»
Ադրբեջանի խորհրդարանի կազմը նորից չի վերընտրվելու և խորհրդարանական կազմում բավականին փոփոխություններ կլինեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով 2011-ին սպասվելիք Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Նրանց իշխանական վերնախավում ամեն հինգից կամ չորսից մեկը հայ է. այսինքն` կա’մ ծագումով է հայ, կա’մ ամուսնացած է հայի հետ»,- ասաց սոցիոլոգը և ընդգծեց, որ հենց նրանց կողմից կարելի է ակնկալել որոշակի դրական տեղաշարժ:
Ադրբեջանը, ինչպես նշեց Ադիբեկյանը, միակարծիք ամբողջականությունից բաղկացած պետություն չէ, և այնտեղ բազմաթիվ «հակաալիևական» ուժեր կան. «Ադրբեջանը շատ փխրուն է իր կառուցվածքով»:
Բանախոսը կարծում է, որ Ադրբեջանում, ինշխանափոխությունը կլինի իշխանության ներսում, և ընդդիմադիրներն իշխանությունում ուղղակի անելիք չունեն.
«Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները որակական փոփոխությունների կբերեն»,- ասաց նա և ընդգծեց, որ ավտորիտար համակարգն այնտեղ երկար մնալ չի կարող: