12/10/2010 11:01
Հոկտեմբերի 3-9-ը հրադադարի ռեժիմը խախտվել է բազմաթիվ անգամ
Հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր:
Ինչպես նշված է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրում, Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր: Մասնավորապես, «Սև նետ» և «СВД» տիպի դիպուկահար հրացաններ և «ПК», «ДШК» և «УТЕС» տիպի գնդացիրներ:
Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համարժեք գործողություններ, ինչից հետո հակառակորդը լռել է:
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: