12/10/2010 10:41
Էրդողանը Իսրայելից փոխհատուցում է պահանջել
Դամասկոսում նախօրեին տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Իսրայելինֆո.ռու-ն»` վկայակոչելով Ynet-ին, հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը կրկին անդրադարձ է կատարել «խաղաղության նավախմբի» գրոհի միջադեպին:
Էրդողանն Իսրայելից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել գրոհի համար, ինչպես նաև փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, ովքեր (ըստ նրա) գնդակահարվել են մոտիկ տարածությունից: