12/10/2010 11:14
Այս շաբաթ կընդունվի Վրաստանի նոր Սահմանադրությունը
Վրաստանի Խորհրդարանը մտադիր է ընդունել Սահմանադրության խմբագրված նոր նախագիծը` չսպասելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին: Ինչպես հարղոդում է «Кавказский узел»-ը` վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանիին, նոր խմբագրված սահմանադրության նախագիծը կընդունվի մինչև հոկտեմբերի 15-ը:
«Պետք է նկատի ունենալ, որ մենք այդ ժամանակ ակտիվ համագործակցում էինք Վենետիկի հանձնաժողովի հետ և Ստարսբուրգ կատարած այցի ժամանակ նրանց ծանոթացրել ենք օրենսդարական նախագծին, որն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ»,- հայտարարել է Մաչավարիանին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նոր Սահմանադրությունը ենթադրում է Խորհրդարանի լիազորությունների մեծացում և Նախագահի իրավունքների մասամբ կրճատում:
Վենետիկի հանձնաժողովը հանդես էր եկել Վրաստանի խորհրդարանին առաջարկությամբ` սպասել երկրի նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը: