12/10/2010 10:56
Արցախի մայրաքաղաքում մեկնարկում է հայ լրագրողների համաժողովը
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերում այսօր մեկնարկում է «21-րդ դարի մարտահրավերները. Տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:
Համաժողովն անցկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության և Հայաստանի ժուռնալիստների միության աջակցությամբ` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում:
Համաժողովին մասնակցելու են Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ 27 եկրներից. մոտ 100 մասնակից Սփյուռքից` ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսպանիայից և այլն:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները` «Հայաստանյան և Սփյուռքի մամուլի ներկա վիճակն և առկա խնդիրները», «Հայոց Ցեղասպանության հիմնախնդրի արծարծումները միջագային մամուլում», «Միջազգային լրատվությունը և Հայ Դատի հիմնախնդիրները», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումները մամուլում», «Լրագրողական ներուժի համախմբման հրամայականը», «Բարձր տեխնոլոգիաների դերը հայկական աշխարհի կառուցման գործում»: