12/10/2010 11:28
ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդրի նոր անդամներն են ընտրելու
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում այսօր տեղի կունենան Անվտանգության խորհրդրի 2011-2012թթ ոչ մշտական անդամների ընտրությունները. ազատվող 5 տեղի համար հավակնում է 6 երկիր:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, եվրաատլանտյան տարածաշրջանային խմբում լիազորություններն ավարտող Ավստրիայի և Թուրքիայի տեղերին հավակնում են Գերմանիան, Կանադան և Պորտուգալիան: Ասիական տարածաշրջանային խմբում Ճապոնիային պետք է փոխարինի Հնդկաստանը, աֆրիկական խմբում Ուգանդային` Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, լատինամերիկյան խմբում` Կոլումբիան Մեքսիկային:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհուրդը լքող երկրներն իրավունք չունեն հաջորդ երկու տարում առաջադրվել այդ մարմնում:
Քվեարկությանը մասնակցելու են բոլոր 192 երկրները: Ըստ կարգի` ընտրվելու է այն թեկնածուն, որը տարածաշրջանային խմբում կհավաքի երկու երրորդից ոչ պակաս ձայներ: