13/10/2010 09:56
Չիլիի փրկարարները դուրս են հանել երկրորդ հանքափորին
Չիլիի փրկարարները դուրս են հանել շուրջ երկու ամիս հանքահորերից մեկում մեկուսացված 33 հանքափորներից երկրորդին` Մարիո Սեպուլվեդային:
Ինչպես հաղորդում է Գազետա.ռու-ն, Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան շնորհակալություն է հայտնել Աստծոն, փրկարարներին և բոլոր նրանց, ով մասնակցում է հանքափորների փրկամանը:
Բի-բի-սի-ն էլ հայտնում է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աղոթում է հանքափորների փրկման համար: