14/10/2010 17:34
ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարները հավաքվելու են Սանկտ Պետերբուրգում
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստ անցկացվելու է նոյեմբերի 18-ին` Սանկտ Պետերբուրգում: Ըստ «Ռիա Նովոստիի»` այս մասին հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը:
Նա հստակեցրել է, որ քննարկվելու է նաև «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը:
Նշենք, որ Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: Հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991թ. դեկտեմբերի 8-ին` Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան:
Հայաստանը ԱՊՀ անդամ է դարձել 1992 թ. փետրվարի 18-ին: