14/10/2010 11:24
Հայ-իրանական գործարար համաժողովը կմեկնարկի վաղը
Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների դիտարկման նպատակով հոկտեմբերի 15-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի կունենա գործակալության կողմից կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովը:
Ինչպես հայտնում են Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապի բաժնից, գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 22 իրանական ընկերություն, որոնք գործարար հանդիպումներ կունենան հայկական ընկերությունների, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և հաղորդակցության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին իրանական մեծ գործարար պատվիրակություն էր ժամանել (83 ընկերություն) Հայաստան` տեղում ուսումնասիրելու տնտեսական իրավիճակը, համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները: