14/10/2010 09:06
Չիլի. բոլոր հանքափորները փրկված են
Շուրջ 2 ամիս Չիլիի հանքահորերից մեկում մեկուսացված 33 հանքափորները փրկված են: Վերջինը դուրս է հանվել հանքափորների բրիգադիրը` Լուիս Ուրսուան:
Ուրսուային, ինչպես և նախորդ փրկվածներին, դիմավորել են ցնծություն ապրող հարազատները և Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան, ով մեկ օրից ավելին անցկացրել է հանքահորի մոտ, որտեղ իրականացվում էին փրկարարական աշխատանքները:
«Ես հպարտ եմ, որ նախագահ եմ», -ըստ Բիժբի-սի-ի, հայտարարել Պինյերան, երբ վերջին հանքափորը բարձրացվել է վերև:
Աղբյուրը նշում է, որ հանքափորներից շատերը բերանի խոռոչի ինֆեկցիաներ են ստացել, մեկը` թոքաբորբ: Սակայն երկրի առողջապահության նախարարը` Հայմե Մանալիչը, հավաստիացրել է, որ ընդհանուր առմամբ նրանց առողջական վիճակը ավելի լավ է, քան ենթադրվում էր: