14/10/2010 16:12
«Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ. Հայաստանը նորարարության դարբնոց է
«Հայաստանը նորարարության դարբնոց է: Մեր նպատակն է, որ Հայաստանը ոչ միայն օգտվի նորարարություններից, այլև դառնա նորարարության կենտրոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆրանս Տելեկոմ» խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը:
Նա նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ երկիր է «Ֆրանս Տելեկոմ» խմբի համար:
«Նկատելի է, որ շատ կարճ ժամանակահատվածում «Orange-Armenia»-ն բազմաթիվ աշխատանքներ է կատարել նորարարության ոլորտում և կարողացել է գործարկել բազմաթիվ նորարարական ապրանքներ և ծառայություններ»,- ասաց Իվ Տիրոդը:
Նա նշեց, որ իրենք նորարարություններ են ստեղծում ոչ թե տեխոնոլոգիաների համար, այլ` հաճախորդի համար. «Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր յուրաքանչյուր ծառայություն հասանելի լինի հասարակության յուրաքանչյուր շերտին»:
Նշենք, որ 3 օր շարունակ Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ նմուշների ընտրանին ցուցադրվելու է Երևանի «Orange Expo» ցուցահանդեսի շրջանակներում` Orange-ի գլխավոր խանութում: